Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ես

Նախանձը ոչ թե մեղք է, այլ ուղեղի հիվանդություն

Նախանձը ոչ թե մեղք է, այլ ուղեղի հիվանդություն

Նախանձը ոչ թե մեղք է, այլ ուղեղի հիվանդությունՔրիստոնեության մեջ նախանձը համարվում է յոթ մեղքերից մեկը: 4000 տարի առաջ հին եգիպտական Մեռյալների Գրքում այս չարաբաստիկ մեղքը առհասարակ տեղ է գրավել արատների ցուցակի առաջին հորիզոնականում: Մեր նախնիները վստահ էին, որ նախանձը ուղիղ տանում է մեռյալների արքայություն, և հետո նաև հոգու մահ:


Մարդկանց շրջանում ևս նախանձներին պարգևատրել են վիրավորական ածականներով: Այսպես, Լատիներենում «նախանձ» բառը հնչում է livor՝ «կապտավուն», այդ իսկ պատճառով հին հռոմեացիները ասում էին նախանձից «կապտել» է, իսկ ռուսները՝ «կանաչել»: Իսկ Չինաստանում նախանձն ունի կարմիր գույն, որովհետև այն այնտեղ անվանում են «կարմիր առքերի հիվանդություն»: Սակայն հաճախ այն լինում է «սև»: Թվում է, թե ի՞նչ վատ բան կա այդքան բնական մարդկային զգացմունքի մեջ. հուսահատվել ուրիշի հաջողությունից և քոնը համեմատել ուրիշի հետ: Մինչև անձամբ չստուգես, երբեք չես հավատա որ բոլորովին էլ լավ չէ այնտեղ, որտեղ մենք չկանք, և հարևանի ափսեի ճաշն էլ միշտ չէ որ համեղ է: Մարդն ամբողջ կյանքում դատապարտված է մրցակցելու «լավ»-ի կոչման համար. և դրա հետ մեկտեղ լինել համեմատելի: Դպրոցում մրցակցում են գերազանցիկներն ու երեք ստացողները, աշխատանքում՝ պետերն ու ենթակաները, կյանքում՝ գեղեցիկներն ու ոչ այնքան գեղեցիկները: Սակայն ողջամիտ մարդը հասկանում է, որ անհնարին է անվերջ համեմատվել:


Սակայն մարդիկ կան, ովքեր վստահ են, որ միշտ լավագույնը պատկանում է ուրիշներին: Ֆրանսիայի Առողջապահության և բժշկական հետազոտությունների Ազգային իոնստիտուտի գիտնականները որոշել են ստուգել, թե ինչպես է աշխատում նտանց ուղեղը:

Ու՞մ կոնֆետն է համեղ


Հետազոտողները հատուկ սարքավորման միջոցով սկանվորեցին ինքնակամների ուղեղի աշխատանքը երկու փոքր հոլովակների ժամանակ: Առաջին հոլովակում մի կոնֆետը պարզապես դրված էր սեղանին, իսկ երկրորդում ինչ-որ ձեռք գունագեղ կոնֆետների միջից կոնֆետ էր ընտրում: Այնուհետև հետազոտվողները պետք է պատասխանեին, թե որ կոնֆետը կուզեին ունենալ՝ սեղանին դրվածը, թե անծանոթի կողմից ընտրածը:


Գրեթե 60 տոկոսը պատասխանել են երկրորդը: Իսկ երբ բժիշկները վերլուծեցին տոմոգրաֆի արդյունքները, ապա նկատեցին նախանձների մոտ ուղեղի աշխատանքի խանգարում:


- Սակայն դրանում նրանք մեղավոր չեն,- նրանց վարմունքը արդարացնում է Դյուբոլը. Նրանք պարզապես ուղեղի խանգարում ունեն: Միայն թե անհանգստացնում է «հիվանդ մեղավորների» շատ բարձր տոկոսը:

Սկզբնաղբյուր. kp.ru
Աղբյուր. mediainform.am
Լուսանկարը. valyaeva.ru
Թարգմանությունը. «Մեդիաինֆորմ» լրատվական գործակալության
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ